Բաժիններ՝

Ռուսաստանը կազմել է եվրոպացի քաղաքական գործիչներից բաղկացած «սև ցուցակ». մամուլ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը կազմել է եվրոպացի քաղաքական գործիչներից բաղկացած «սև ցուցակ»՝ ի պատասխան ԵՄ-ի համանման քայլի:

Ցուցակում ընդգրկված քաղաքական գործիչներին արգելվելու է մուտք գործել ռուսական տարածք, և, որպեսզի նրանք Ռուսաստանի սահմանին չընկնեն անսպասելի տհաճ պատմության մեջ, նրանք կարող են նախապես դիմել Ռուսաստանի դեսպանատուն կամ հյուպատոսություն՝ պարզելու համար, թե արդյոք իրենց անունը ներառվե՞լ է «սև ցուցակում»:

Այս մասին գործակալությանը հայտնել է ռուսական դիվանագիտական աղբյուրը: Բունդեսթագի պատգամավոր և Գերմանաուկրաինական խորհրդարանական խմբի նախագահ Կառլ Գեորգ Վելմանը հայտարարել է, որ կիրակի իրեն թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան:

Վելմանը կիրակի երեկոյան ժամանել է Մոսկվայում գտնվող Շերեմետևո օդանավակայան, սակայն նրան, առանց որևէ պատճառաբանության, մերժել են մուտքի հարցում:

Պատգամավորը գիշերն անցկացրել է տարանցիկ ուղևորների համար նախատեսված սպասասրահում, իսկ երկուշաբթի առավոտյան վերադարձել է Բեռլին: Վելմանը չի բացառել, որ ընդգրկվել է Ռուսաստանի «սև ցուցակում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս