Բաժիններ՝

Իլհամ Ալիևն Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է Գեորգի Մարգվելաշվիլուն

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն: Նամակում նշված է.

«Վրաստանին ու Ադրբեջանին միավորում են բազմադարյա բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունները, որոնք ունեն պատմական խորը արմատներ: Հատկանշական է, որ բոլոր ոլորտներում փոխադարձ վստահության ու աջակցության վրա հենված մեր հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի:

Վստահ եմ, որ մեր իրականացրած խոշորամասշտաբ տնտեսական նախագծերն էական ներդրում են ունենում մեր ժողովուրդների բարեկեցության, մեր երկրների առաջընթացի, տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման մեջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս