«Հարավային գազային միջանցքը» շատ կարևոր է էներգոանվտանգության տեսանկյունից. Էրդողան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ «Հարավային գազային միջանցքը» շատ կարևոր է էներգոանվտանգության տեսանկյունից.

««Հարավային գազային միջանցք» նախագծի գործարկումը տեղի է ունեցել նախորդ տարի Բաքվում: Տվյալ նախագիծը շատ կարևոր է էներգոմատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման ու էներգոանվտանգության տեսանկյունից:

««Հարավային գազային միջանցքի» նախագծի մասնիկ «Անդրանատոլիական» խողովակաշարի (TANAP) նախագծի հիմնարկեքի արարողությունը տեղի ունեցավ մարտին: 2018 թվականին առաջին գազը կանցնի տվյալ խողովակաշարով»:

Էրդողանը բարձր է գնահատել նաև «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղի ու «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ) գազատարի նախագծերը:

Տեսանյութեր

Լրահոս