Հայաստան կժամանի Կիպրոսի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Մայիսի 27-ին, ժամը 09.30-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը:

Դիմավորման արարողության ավարտին կկայանա Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարների առանձնազրույցը և երկու պետությունների պատվիրակությունների հանդիպումը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կստորագրվի հայ-կիպրական ռազմական համագործակցության 2015թ. ծրագիրը, տեղի կունենա կարճատև մամուլի ասուլիս:
Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր մինչև ժամը 09.15-ը:

Տեսանյութեր

Լրահոս