Բաժիններ՝

Ճապոնիան չինական սպառնալիքի ֆոնին միանալու է ԱՄՆ-ի ու Ավստրալիայի մասշտաբային զորավարժություններին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիան միանալու է ԱՄՆ-ի ու Ավստրալիայի խոշորամասշտաբ զորավարժություններին, որոնք անցկացվելու են Չինաստանի կողմից Հարավ-Չինական ծովում արհեստական կղզիներ կառուցելու ֆոնին:

ВМС Talisman Saber անվանմամբ եռակողմ զորավարժություններն Ավստրալիայի ափերի մոտ կանցկացվեն հուլիսին: Ճապոնիան զորավարժություններին կմասնակցի միայն 40 սպայով, մինչդեռ ամերիկյան ու ավստրալական կողմերը կմասնակցեն մոտ 30.000 զինծառայողով:

Զորավարժությունների ժամանակ իրականացվելու են ծովային դեսանտի իջեցում, հատուկ նշանակության զորքերի տակտիկական գործողություններ և քաղաքային պայմաններում կրակ վարելու մշակում: ԱՄՆ-ին, Ճապոնիային ու Ավստրալիային մտահոգում է Չինաստանի կողմից Սպրատլի վիճելի արշիպելագի շրջանում 7 արհեստական կղզիների կառուցումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս