Բաժիններ՝

«Ավելի հեշտ է փոխել կնոջը, քան ֆուտբոլային ակումբը». Խոսեպ Գվարդիոլայի ամենատպավորիչ մտքերը

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան միշտ աչքի է ընկել ֆուտբոլային հետաքրքիր մեկնաբանություններով և մտքերով: Նա այն մարզիչներից է, ով գիտի՝ ինչ ասել է՝ ֆուտբոլային գաղափարախոսություն և փիլիսոփայություն: 168.am-ն առանձնացրել է Գվարդիոլայի՝ մարզչական կարիերայի ընթացքում արտահայտած ամենահետաքրքիր և տպավորիչ մտքերը:

1. Թիմային մարզաձևերում հաջողության հիմնական գրավականը կանոնակարգված աշխատանքն է. յուրաքանչյուրը պետք է իմանա և անի իր գործը:
2. Մեզ հիշում են միայն մեր հաղթանակների ժամանակ: Եթե դու չես հաղթում, ապա կարող ես դառնալ միայն անեկդոտի հերոս:
3. Չկա ավելի վտանգավոր բան, քան ռիսկի չդիմելը:
4. Ես կարող եմ ընդունել անհաջողությունը, բայց եռանդ չգործածելը՝ երբեք:
5. Ես հոգեբան չեմ, ես պարզապես տղա եմ, ով խաղացել է ֆուտբոլ: Սա բավական է մոտիվացիայի համար:
6. Միայն հիասթափություններն ու պարտություններն են օգնում հաղթել:
7. Ես պարզապես մարզիչ եմ, այլ ոչ՝ կախարդ: Խաղադաշտում տերը գնդակն է:
8. Իմ փիլիսոփայությունը շատ պարզ է. չկա գնդակ՝ չկա փոխանցում, չկա փոխանցում՝ չկա հավասարակշռություն, չկա հավասարակշռություն՝ չկա ֆուտբոլ:
9. Երիտասարդ սերնդին միշտ ցույց եմ տալիս Անդրես Ինիեստայի օրինակը: Նրա ֆուտբոլը պարզապես աննկարագրելի է, բայց դրա համար նրան պետք չեն ոչ դաջվածքներ, ոչ էլ ներկված վարսեր: Ինիեստան լավ ֆուտբոլիստ էր դեռ իր մայրիկի արգանդում:
10. Ասում են՝ ավելի հեշտ է փոխել կնոջը, քան ֆուտբոլային ակումբը: Սա բացարձակ ճշմարտություն է:
11. Պետք է խաղալ այնպիսի ֆուտբոլ, որ քեզ հավատան:
12. Ես շատ-շատ հավատում եմ մարդկայինին ու մարդկությանը: Պետք է ամեն ինչ անել սեփական մարդ տեսակը պահպանելու համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս