Բաժիններ՝

Խեդիրան հեռանում է

«Ռեալ Մադրիդի» գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է, որ հեռանում է «Ռեալ Մադրիդից»:

«Վերջին անգամ՝ Վալդեբեբասում։ Ես հեռանում եմ, բայց ես կկարոտեմ իմ թիմին՝ «Ռեալին», իմ հիանալի մարզչական շտաբին և իմ բոլոր խաղընկերներին։ Տղաներ, մենք հիանալի ժամանակ ենք ունեցել իրար հետ»,- գրել է Խեդիրան։
Խեդիրայի ծառայություններով են հետաքրքրված մի շարք ակումբներ, բայց հավանական է, որ նա կվերադառնա Գերմանիա: Ֆուտբոլիստին իրենց կազմում տեսնելու համար ակտիվ քայլեր են կատարում «Շալկեն» ու «Բորուսիան»:

11354804_10204650523207215_618838162_n

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս