Բաժիններ՝

«Անի» հյուրանոցը վաճառվել է

Արդեն քանի ամիս է՝ Երևանի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող հայտնի «Անի» հյուրանոցը վերավաճառվել է: Նախկին սեփականատերերն էին ամերիկահայ գործարար, «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Վահե Յաղուբյանը, և այլք: Հյուրանոցի նոր սեփականատերը պղնձի ու մոլիբդենի արդյունաբերության մեջ հայտնի «Մաքուր Երկաթ» ընկերության բաժնետեր և գլխավոր տնօրեն Գենիկ Կարապետյանն է:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի՝ մոլիբդենի խտանյութի վերամշակմամբ և ֆերոմոլիբդենի, ինչպես նաև՝ մաքուր մոլիբդենի արտադրությամբ զբաղվող այդ ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը՝ 51%-ը, պատկանում է ընկերության հիմնական հաճախորդ «Քրոնիմեդ» ընկերությանը, իսկ մնացած մասը ընկերության տնօրեն Գենիկ Կարապետյանին (38.2%) և կոլեկտիվին: Ի դեպ, դեռևս անցյալ տարի ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հրապարակվել այն մասին, որ երկարատև ժամանակ պղնձի ու մոլիբդենի արդյունաբերության մեջ հայտնի «Մաքուր Երկաթ» ՓԲԸ-ում ֆինանսական հակասություններ էին ծագել ընկերության բաժնետերերից երկուսի` ՀՀ Էկոնոմիկայի նախարար, ՀՀԿ-ական Կարեն Ճշմարիտյանի և Գենիկ Կարապետյանի միջև: «Անի» հյուրանոցը, ըստ լուրերի, Գ. Կարապետյանը ձեռք է բերել՝ վաճառելով իր բաժնեմասը:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս