Մամեդյարովը բարձր է գնահատել Բաքու այցելելու` Պուտինի մտադրությունը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Մամեդյարովը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի հաջող զարգանալու կապակցությամբ:

Մամեդյարովը բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտադրությունը՝ կապված առաջին Եվրոպական խաղերի բացման արարողակարգին մասնակցելու հետ: Այդ խաղերը Բաքվում անցկացվելու են հունիսի 12-28-ը:

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Մամեդյարովն ընդգծել է, որ հակամարտության կարգավորումն արդեն իսկ հասունացել է, և հավելել, որ ստատուս-քվոն անընդունելի է Ադրբեջանի համար:

Տեսանյութեր

Լրահոս