Բաժիններ՝

Պեսկովը հիանալի արդյունք է համարել «Եվրատեսիլ-2015» մրցույթում երկրորդ տեղը զբաղեցնելը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլում Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Գագարինայի ելույթը, ով զբաղեցրել է երկրորդ տեղը:

Պեսկովը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ երաժշտական մրցույթի արդյունքը կարելի է համարել դրական: Պեսկովին հարցրել են, թե Գագարինայի կողմից երկրորդ տեղ զբաղեցնելը հաղթանա՞կ, թե՞ պարտություն է:

Ի պատասխան՝ Պեսկովը հայտարարել է. «Հիանալի արդյունք է: Այլ բան չկա ասելու»: «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլը Վիեննայում անցկացվել է մայիսի 23-ին, դրանում հաղթել է շվեդ երգիչ Մոնս Զելմերլևը՝ Heroes երգով: Նրան հաջորդել էր Գագարինան՝ A Million Voices երգի կատարմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս