Իրանն ԻՊ-ի զինյալներին զգուշացրել է սահմանին չմոտենալ 40 կիլոմետրից ավելի

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչներին զգուշացրել է, որ նրանք Իրաքի հետ Իրանի սահմանին չմոտենան 40 կիլոմետրից ավելի հեռավորության վրա:

Ֆազլին ընդգծել է, որ եթե խմբավորման անդամները հատեն Թեհրանի սահմանած այդ գիծը, ապա Իրանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ նրանց դիմակայելու համար: Ֆազլին հավելել է, որ Իրանն ամբողջովին վերահսկում է իր սահմանները, սակայն, դրա հետ մեկտեղ՝ անհրաժեշտ է հավելյալ միջոցներ ձեռնարկել սահմանամերձ շրջաններում՝ անվտանգությունը բարձրացնելու համար:

Նա տարածաշրջանի երկրներին համագործակցության կոչ է արել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Ֆազլին նկատել է, որ հարցի լուծմանն ԱՄՆ-ի միջամտությունը եղել է անարդյունավետ, քանի որ ԱՄՆ-ը սեփական շահերն է հետապնդում տարածաշրջանում:

Տեսանյութեր

Լրահոս