Բաժիններ՝

Սևանում կողոպուտ կատարողին հայտնաբերեցին

Մայիսի 23-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Սևանի Սայաթ-Նովա փողոցից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արտյոմ Խ.-ին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտյոմ Խ.-ն նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, նշված փողոցում վիճաբանության մեջ է մտել է իր ծանոթ, 1995 թ. ծնված Անի Մ.-ի հետ, և ոլորելով նրա ձեռքը` բացահայտ հափշտակել է 96.000 դրամ արժողության բջջային հեռախոսը:

Գողոնը հայտնաբերվել և վերցվել է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս