Բաժիններ՝

Անգամ, երբ հեռուստատեսությամբ են ցույց տալիս հորը, որդիս ձևացնում է, թե չի էլ ճանաչում նրա. Լիլիթ Կարապետյան. Life.panorama.am

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը, Life.panorama.am-ի զրույցում պատմեց իր մասնակցությամբ «Անհայտ հասցե» իրապատում շոուից և խոսեց որդու և նրա հոր՝ երգիչ Դավիթ Թուջարյանի հարաբերությունների մասին, կիսվեց միայնակ մորը հուզող խնդիրներով:

Life.panorama.am-ի զրույցում երգչուհին պատմեց, որ իր միակ թուլությունը որդին է՝ Կարենը, ում ոչ մի խնդրանքը չի կարողանում մերժել, սակայն գիտակցում է, որ երեխային ճիշտ դաստիրակելու համար, պետք չէ նրան կուրորեն սիրել:

«Ես մի բան եմ հասկացել՝ երեխային ճիշտ դաստիարակելու համար պետք է նրան շատ չսիրել. ես հասկացա, որ դա շատ ճիշտ բան է, ես էլ եմ երեխայիս հիվանդագին կերպով սիրում, մեկ-մեկ մտածում եմ, որ պետք է փոխվեմ, սերս մի փոքր այլ կերպով արտահայտեմ, որոշում եմ, բայց դե գիտեմ, որ ես միևնույն է անուղղելի եմ: Ես այն ծնողներից եմ, որ երբ որդիս մի բան է ուզում ու նայում է աչքերիս, թուլանում եմ, մեռնում եմ…»,- նշեց նա ու հավելեց,- սիրո նման արտահայտումը մեզ մոտ ազգային բնույթ ունի. մայրս էլ մեզ մենակ է մեծացրել, քանի որ հայրս շատ վաղուց է մահացել, նա մեզ համար և հայր է եղել, և մայր, մեզ համար ամեն ինչի է պատրաստ եղել»:

Խոսելով լիարժեք ընտանիք ունենալու կարևորության մասին՝ երգչուհին պատմեց միայնական որդուն մեծացնելու դժվարությունների մասին, որոնք այսօր իրեն են բաժին ընկել:

«Մեկ-մեկ խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով լինում են օրեր, որ քիչ ե տեսնում որդուս, մայրս էլ ծիծաղով ասում է՝ դու կարծես Կարենի ոչ թե մայրը, այլ հայրը լինես: Իսկապես ես Կարենի և՛ հայրն եմ, և՛ մայրը: Բայց մի բան էլ գիտեմ՝ ինչ էլ անեմ, միևնույն է նրա համար երկու ծնողների տեղը չեմ կարող լրացնել, հայրը մնում է հայր, մայրը՝ մայր: Իհարկե, որդուս համար հոր բացը կա, ես դա առավել եմ զգում, երբ տեսնում եմ, թե ինչպես է ձգտում, որ իրենից մեծ տղաների հետ շատ շփվի:

Կարենս շուտով վեց տարեկան կդառնա, բայց, հավատացեք, նա շատ ավելի հասուն տղա է, շատ ավելին է ըմբռնում, քան նրա հասակակիցները, հիմա շատ է փոխվել, այլևս շատ չի արտահայտվում, շատ չի ցույց տալիս, որ զգում է հոր դատարկությունը, երևի նրա համար, որ ես և տատիկը մեզ վատ չզգանք: Առաջ, եթե կարող էր հոր մասին խոսել, արտահայտվել, երբ պատահական հեռուստատեսությամբ ցույց էին տալիս, ուրախանում էր, ինձ էր կանչում, կանգնում էր հեռուստացույցի առաջ և ուրախությամբ ու կարոտով նայում, իսկ հիմա շատ անտարբեր է, անգամ հեռուստատեսությամբ, երբ ցույց են տալիս, ձևացնում է, թե չի էլ ճանաչում: Մի անգամ հեռուստացույցով ցույց էին տալիս, ես ինքս նրան կանչեցի, փորձեցի ուշադրությունը սևեռել, բայց նա ընդամենը ասեց «Մամա, ո՞վ է նա» ու գնաց»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս