Բաժիններ՝

Մեղրաձոր գյուղի մոտ ավտոմեքենան ընկել է գետը

Մայիսի 24-ին, ժամը 21.36-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի մոտակայքում «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա գետը (վարորդը և երկու ուղևորները բարձրացել են ավտոմեքենայի տանիքին). գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ում «ՎԱԶ-2109» մակնիշի 34DA651 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Գ. Շ., ծնվ. 1983թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Մարմարիկ գետում:

Հրշեջ-փրկարարները 1973թ. ծնված Յ., 1996թ. ծնված Ս. Խ.-երին և 1983թ. ծնված Գ. Շ.-ին անվնաս դուրս են բերել գետից:

Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս