Բաժիններ՝

Գյումրիում «ԳԱԶել» է կողաշրջվել. կան վիրավորներ

Մայիսի 24-ին, ժամը 20.58-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, թիվ 24 համարի «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի Տ0752 պետհամարանիշի ավտոմեքենան Խրիմյան Հայրիկ փողոցի սկզբնամասում կողաշրջվել է, ինչից ավտոմեքենայի վարորդ Ս. Խ.-ն (ծնվ. 1976թ.) և ուղևոր Ս. Թ.-ն (ծնվ. 1995թ.) մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը հոսպիտալացվել են Գյուրի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել այն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս