Բաժիններ՝

Սինգապուրցին սելֆի անելիս ընկել է ջուրն ու խեղդվել

The Jakarta Post-ի փոխանցմամբ` Ինդոնեզիայի Բալի կղզու հարևանում գտնվող Նուսա Լեմբոնգան կղզում սելֆի անելու փորձի ժամանակ մահացել է Սինգապուրի քաղաքացի: Միջադեպը գրանցվել է մայիսի 21-ին:

9 ընկերներից բաղկացած խումբն իր արձակուրդներն է անցկացրել օվկիանոսի ափին` Սանդի Բեյ Բիչում: Նրանցից մեկը` 21-ամյա Մոհամեդ Ասլամ բին Շահուլը, կանգնել է երկու մետրանոց ժայռի եզրին, որպեսզի սելֆի անի, սակայն գլորվել է ներքև:

Ոստիկանության տվյալներով` երիտասարդին հարվածել է ջրի ալիքը, ինչից հետո նա կորցրել է հավասարակշռությունը: Հայտնվելով ջրում` երիտասարդը խեղդվել է, քանի որ ըստ ամենայնի` լողալ չի կարողացել:

Նրա մարմինը հայտնաբերվել է 5 մետր խորության վրա: Տեղաբնակները նրան տեղափոխել են հիվանդանոց, ուր և բժիշկները հաստատել են երիտասարդի մահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս