Բաժիններ՝

Դերասան Դուեյն Ջոնսոնը գրանցել է սելֆիի համաշխարհային ռեկորդ

Lenta.ru-ի փոխանցմամբ` դերասան Դուեյն Ջոնսոնը նոր ռեկորդ է գրանցել արագորեն կատարած սելֆիների թվով: Այս մասին նշված է Guinness World Records կայքում: Ջոնսոնն իր սմարթֆոնով երեք րոպեում կատարել է 105 սելֆի` դրանով իսկ գերազանցելով նախկին ռեկորդը. նույն ժամանակահատվածում 75 սելֆի:

Գինեսի ռեկորդների գրքի դատավոր Մարկ Մաքքինլին գրանցել է այդ արդյունքը` ընդգծելով, որ բոլոր լուսանկարները կատարվել են կանոնների համաձայն. հստակ պատկեր, երևում են գլուխն ու ուսերը, դեմքը ճանաչելի է: Մի քանի կադրը հանվել է հաշվից, ինչից հետո մնացել է 105 լուսանկար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս