Բաժիններ՝

Քեմերոնը մտադիր է նախարարների աշխատավարձերի բարձրացումը սառեցնել մինչև 2020 թվականը

The Telegraph-ի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մտադիր է նախարարների աշխատավարձերի բարձրացումը սառեցնել մինչև 2020 թվականը: Ընդգծվում է, որ տվյալ միջոցները կօգնեն տնտեսել մոտ 4 միլիոն ֆունտ սթեռլինգ:

Ներկայումս Մեծ Բրիտանիայում նախարարների ամսական աշխատավարձը կազմում է 134.565 ֆունտ-սթեռլինգ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի իշխանություններն ընթացիկ տարվա հոկտեմբերից նվազագույն աշխատավարձի չափը մեծացնելու են 3 տոկոսով, ինչը կլիներ առավելագույն բարձրացումը` սկսած 2008 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս