Ալիկ Սարգսյանի գործերը վատ չեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ֆինանսական գործերը, կարծես թե, այնքան էլ վատ չեն: Նախկին ոստիկանապետը, ըստ իր՝ 2014 թվականի հայտարարագրի, անցած տարի 71 մլն 736 հազար դրամ արժողությամբ բնակարան է գնել:

Իսկ նրա դրամական միջոցները տարեվերջին եղել են 130 մլն դրամ և 54 հազար 416 դոլար: Խորհրդականի եկամուտները, մասնավորապես վերադարձրած փոխառությունները, կամ այլ կերպ ասած՝ պարտքով տրված վերադարձված գումարները, կազմել են 59 մլն 780 հազար դրամ: Բացի այդ՝ նա նաև աշխատավարձ է ստացել՝ Սերժ Սարգսյանին խորհուրդներ տալու համար, տարեկան այդ գումարը կազմել է 5 մլն 756 հազար դրամը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս