Քաղավիացիայի նախկին պետի որդու առեղծվածային մահը պարտքերի՞ պատճառով է եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2014 դեկտեմբերի 17-ին, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Սամվել Մարգարյանի որդին` 26-ամյա Սուրեն Մարգարյանը, բազմաթիվ պարտքեր է ունեցել:

Ըստ նույն լուրերի՝ նա ընտանիքի անդամներից պարբերաբար գումար է ուզել, բայց չի ասել, թե ինչ նպատակով: Արդյո՞ք պարտքերը կարող էին ինքնասպանության առիթ եւ պատճառ դառնալ, դեռեւս հայտնի չէ, եւ այս գործով նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեում դեռ շարունակվում է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս