Օֆշոր. ինչպես իրավապահներին հաջողվեց «մաքրել» Տ. Սարգսյանին և Ն. Կճոյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայտի «օֆշորային սկանդալի» քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Չնայած այս պատմության հետ բազմաթիվ անուններ հնչեցին, այդ թվում նաեւ՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը, սակայն գործով անցնող միակ մեղադրյալը գործարար Աշոտ Սուքիասյանն է, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, մասնավորապես, «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը յուրացնելու մեջ: Ընդունված է համարել, որ հենց այս պատմությունը դարձավ Տիգրան Սարգսյանի քաղաքական մայրամուտի պատճառը:

Եթե չլիներ «օֆշորային սկանդալը», ապա հետագա զարգացումները դժվար թե նախկին վարչապետի համար այդքան ծանր հետեւանքներ ունենային: Ինչեւէ, ներկայումս քրեական գործի նյութերը, որոնք 32 հատորից են բաղկացած, տրվել են պաշտպանական կողմին` ծանոթանալու եւ միջնորդություններ ներկայացնելու համար: Այդ փուլի ավարտից հետո քրեական գործը կուղարկվի դատարան:

Այս գործով դատաքննությունն ուշագրավ կլինի այն տեսանկյունից, թե ինչպես է իրավապահներին հաջողվել նախկին վարչապետին եւ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին «մաքրել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս