Բաժիններ՝

«Թբիլիսիում այսօր հայերն այն տեղը չունեն, ինչպես նախկինում». hetq.am

«Առավոտյան Թբիլիսիի Էջմիածնեցոց Սբ. Գևորգ եկեղեցին կամաց-կամաց լցվում էր երեխաներով: Դեռ ժամը 10-ը չկար, իսկ եկեղեցու նստարաններն արդեն զբաղված էին:

Դրանցից մեկին մի պապիկ էր նստել: Գետնին դրված սպիտակ պայուսակից՝ լի ապրանքներով, թափանցիկ տոպրակով թեյի կոնֆետներ հանեց, դրեց նստարանին: Քիչ անց վեր կացավ, կոնֆետներն սկսեց բաժանել երեխաներին: Ժամերգությանն այլևս չէի հետևում: Այնուհետ պապը ձեռքի մի խուրձ մոմը սկսեց վառել տարբեր տեղերում՝ ամեն անգամ ծնկի իջնելով ու ինչ-որ բան շշնջալով:

Եկեղեցում երբեմն շրջում էր մանուշակագույն գլխաշորով փոքրամարմին մի կին: Նա հետևում էր եկեղեցու մաքրությանը, այնուհետ մոտենալով երեխաներից մեկին՝ քնքշությամբ խնդրեց հանել գլխարկը, երեխան միանգամից վերցրեց այն: Ժամերգության վերջում երեխաները միասին բարձրաձայն աղոթեցին:

Մանուշակագույն գլխաշորով կինը եկեղեցու հավաքարար Աիդա Շիրինյանն էր: 4 տարի է՝ աշխատում է եկեղեցում: Ասում է՝ փառք Աստծու, գոնե աշխատանք ունի: Վրաստանում էլ, ինչպես Հայաստանում, աշխատանքի խնդիր կա: Մարդիկ, գործ չգտնվելով, հեռանում են երկրից: Այս մասին պատմում է տիկին Աիդան: Նա  hetq.am-ի հետ  զրույցի ընթացքում մատնացույց է անում Հավլաբարում ապրած հայտնի մարդկանց տները, որոնք այսօր արդեն պատկանում են պետությանը: Տիկին Աիդան անմիջական է: Պատմում է, որ նախկինում վրացիների կողմից տարբերակում չկար հայերի հանդեպ:

Իսկ այսօր հայերն այն տեղը չունեն, ինչպես նախկինում: Օրինակ է բերում իր մանկության Թբիլիսին՝ Թիֆլիսը: Այդ ժամանակ, ասում է, հայ-վրացի տարբերակում դարձյալ կար, բայց այնքան ակնառու չէր, ինչպես հիմա է: Հայկական դպրոցներից միայն մեկն է մնացել Թբիլիսիում, իսկ տեղի հայերից շատերն էլ նախընտրում են իրենց երեխաներին տանել կամ վրացական, կամ ռուսական դպրոց: Ասում է՝ աղջիկն էլ իր երեխային հայկական դպրոց չի տանում:

Մենք քայլում ենք Հավլաբարի վերնասլաց փողոցներով: Տիկին Աիդան հարցուփորձ է անում Հայաստանից, հետո ասում, որ բարեկամներ ունեն հայրենիքում, ամեն ինչից էլ տեղյակ են: «Մենակ Երևանում չէ, Հայաստանում չէ, ամեն տեղ էլ վիճակը լավ չէ: Կարծում եմ՝ լավ կէղնի»,- նշում է նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս