«Գեներալ Սարոյանը բավականին լուրջ գործունեություն իրականացրած անձ է»

«Ում մասին, որ դուք ակնարկում եք, գեներալ Սարոյանը՝ բավականին լուրջ գործունեություն իրականացրած անձ է և արժանի բարձր գնահատականի: Այն փաստը, որի մասին խոսեցիք, միայն մեր խորհրդարանը չէ, որ նմանատիպ փաստերի է ականատես լինում, աշխարհի ցանկացած խորհրդարան նման փաստերի ականտես լինում է: Միջադեպը միակողանի չէր, երկկողմանի էր: Լուրջ քննարկումների առիթ չեմ կարծում, որ կարող է ունենալ»,- այսօր ԱԺ բիֆինգների ժամանակ հայտաարրեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ խոսելով Սուրիկ Խաչատյանի պատճառով Զարուհի Փոստանջյան-Սեյրան Սարոյան ընդհարման մասին:

Սյունեցի պատգամավոր Հայկ Գրիգորյանի մասին, ով Փոստանջյանին վիրավորող ելույթ ունեցավ ԱԺ նիստում, Գ.Մելիքյանը հայտարարեց, թե նա մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր է Գորիսից: Նա նշեց, որ՝ եթե Գրիգորյանը չունի արած լուրջ գործունեություն որպես օրենսդիր, ապա դրան ականատես կլինենք առաջիկայում:

Նա չհամաձայնեց, թե ոչ պառլամենտական վարքը քննարկելու համար լսումների կարիք կա ու նշեց, թե կա էթիկայի հանձնաժողով և այնտեղ կարելի է քննարկել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս