Առողջապահության նախարարությունը իրավունք կունենա ստուգումներ անցկացնել դպրոցներում և նախադպրոցական հիմնարկներում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նկատի առնելով 2014թ. տեղի ունեցած մի շարք դեպքերը, մասնավորապես Եղվարդի մանկապարտեզում երեխաների զանգվածային թունավորումը, կառավարությունը վերացրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջության պահպանման տեսչության դպրոցներում և նախադպրոցական հիմնարկներում ստուգում անցկացնելու արգելքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։

Տեսանյութեր

Լրահոս