Հզոր բալասան, որը վերացնում է հիվանդություններ առաջացնող պատճառները և նիհարեցնում

Առաջարկվող խյուսը, նույնն է` կիսել, պատրաստվում է վարսակից, որը խմորում են կաթնաթթվային մերանով։ Խյուսն օգնում է օրգանիզմին կենտրոնացնել պաշտպանիչ ուժերը, գտնել հիվանդության պատճառները և հաղթահարել դրանք։

Պատրաստման եղանակը 1992թ. պատենտավորել է բժիշկ վարակաբան Վլադիմիր Կիրիլի Իզոտովը, ով կարողացել է բուժել «Клещевой энцефалит» ծանրագույն ինֆեկցիոն ախտի հետևանքով առաջացած հիվանդությունների փունջը` սրտի իշեմիկ հիվանդություն և ռիթմի խանգարում, հիպերտոնիկ հիվանդություն, լսողության թուլացում, բազմաբնույթ դեղերի (օրը` մինչև 33 նշանակում) օգտագործման հետևանքով առաջացած ալերգիա։ Իզոտովը կանոնավոր ձևով օգտագործել է վարսակի կիսելը և ութ տարվա ընթացքում վերականգնել իր առողջությունը։

Ա. Խմորում
Եռացնել 3,5 լիտր զտված ջուր, երբ ջրի ջերմաստիճանը հասնի մոտ 65 C` այնպես, որ հնարավոր լինի խմել, տեղափոխել ապակյա տարայի մեջ, ավելացրեք 500 գրամ վարսակի փաթիլ` 1 տուփ «Հերկուլես», 100 մլ մածուն (փորձել եմ նաև «Նարինե»-ով) և 100-150 գրամ վարսակի խոշոր աղացած ձավար (կարելի է աղալ սրճաղացով կամ տրորել հավանգի մեջ և մաղել)։
Տարան «բարուրեք» բրդյա լաթով և դրեք տաք տեղ (սենյակի ջերմաստիճանից մի փոքր բարձր` 30-35 C)։

Բ. Զտում
Մենք պետք է տեղափոխենք խմորված հումքի հեղուկ մասն այլ տարայի մեջ. ցանկալի է կատարել ցանցավոր քամիչի օգնությամբ, այնպես, որ անցնեն մինչև 2 մմ տրամագիծ ունեցող մասնիկները։ Ցանցի վրա հավաքվող քուսպը պետք է պարբերաբար հեռացնել, իսկ ցանցը լվանալ մաքուր ջրով։

Կարդացեք նաև

Գ. Զտվածի անջատում կամ պահեստավորում
Լուծույթը 16-18 ժամ հետո կբաժանվի երկու մասերի։ Մեր խնդիրն է` խողովակի օգնությամբ հեռացնել հեղուկ մասը։ Նստվածքը պետք է տեղափոխել ապակյա տարաների մեջ, կիպ ծածկել և պահել սառնարանում։ Պահպանման առավելագույն ժամկետը 21 օր է։ Սա այն հումքն է, որից պատրաստում են հրաշք բալասանը։

Դ. Օգտագործման եղանակը
5-10 ճ/գ լցրեք 400 մլ ջրի մեջ և խառնեք փայտե գդալով, դրեք միջին կրակի վրա, 5 րոպե եփեք եռացող ջրի մեջ։ Համեմեք աղով և յուղով, նախընտրելի է բուսայուղը։ Կերեք նախաճաշին` 100 գրամ սև հացի հետ։

Իզոտովի խյուսի օգտակար ազդեցության ոլորտը
Բժիշկը ստացել է հազարից ավելի շնորհակալական նամակներ, որոնց հեղինակները կարծում են, որ խյուսն իրենց առողջ կյանք է պարգևել։

  • Խյուսը մեծապես նպաստում է աղեստամոքսային և սիրտ-անոթային համակարգերի, լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների բուժման ընթացքին և սրտամկանի ապաքինմանն ինֆարկտից հետո։
  • Թթվեցրած վարսակի կիսելի կանոնավոր օգտագործման դեպքում լավանում է մաշկի որակը, կարգավորվում է նյութափոխանակությունը և վերականգնվում է «առողջ» քաշը։

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս