Բաժիններ՝

«Մենք կաջակցենք, բայց «տնային աշխատանքը» Դուք պետք է անեք». Լատվիայի ԱԳ նախարարը` հայ պատվիրակներին Ռիգայում

«Չենք կարող ճնշումներ գործադրել Հայաստանի նկատմամբ»,- այսօր «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության կոնֆերանսի ընթացքում այս մասին ասաց Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը՝ անդրադառնալով Հայաստանի կայացրած որոշմանը միանալ Եվրասիական տնտեսական միությանը:

Նա նշեց, որ ԵՄ-ն հարգում է այդ որոշումը: «Չենք կարող ճնշել Հայաստանին դառնալ Ասոցացման համաձայնագրի մաս կամ ԵՄ-ի մասը: Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը, մենք ունենք գործիքներ աջակցելու օրենքի գերակայությանը, ծրագրերին, ՀԿ-ներին, մենք հիմա ևս օգտագործում ենք դրանք: Համագործակցության ապագան Ձեր ձեռքում է և Ձեր հանրության»,- դիմելով հայ պատվիրակներին, ասաց եվրոպացի դիվանագետը: Վերջինս ընդգծեց, թեև կարող են աջակցել Հայաստանին և կաջակցեն, սակայն «տնային աշխատանք»-ը հայկական կողմինն է լինելու: «Ձեր փոխարեն մենք դա չենք կարող անել, Ձեր որոշումները պետք է լինեն, իսկ մենք ունենք շատ գործիքներ»,- նկատեց Լատվիայի ԱԳ նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս