Բաժիններ՝

«Տարվա վերջին տնտեսական աճ ենք ունենալու». Հովիկ Աբրահամյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է իրենց ներկայացրած տեղեկանքում գրված, որ 2015թ. ակնկալում են 2 տոկոս տնտեսական անկում: Նշենք, որ Վ. Միրումյանը ներկայացնում էր «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության մասին» նախագիծը:

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ գուցե որոշ քաղաքական ուժեր կամ գործիչներ ցանկություն ունեն, որ տնտեսական անկում արձանագրվի, սակայն համոզմունք հայտնեց, որ տարվա վերջին տնտեսական աճ ենք ունենալու. «Մենք նախատեսել ենք միջնաժամկետով՝ 2015թ., 1 տոկոս տնտեսական աճ: Ես համոզված եմ, որ ավել է լինելու, մինիմում 2-3 տոկոս է լինելու»: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ հասկանալի է՝ կան տարածաշրջանային խնդիրներ,սակայն դա չպտեք է հիմք լինի, որպեսզի չփորձեն անել մաքսիումը, որպեսզի տնտեսական աճ արձանագրվի երկրում:

Երբ դահլիճից պարզաբանեցին, որ անկման ցուցանիշները Ռուսաստանին են վերաբերում, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Հա, բայց դուք Ռուսաստանի հետ ի՞նչ գործ ունեք: Հետո ի՞նչ գիտեք, որ 2 տոկոս կլինի»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս