Ռիգայից առաջ և հետո

Այսօր Ռիգայում մեկնարկում է Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագրի երկօրյա գագաթաժողովը, որին մասնակցելու է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Կոնկրետ այս միջոցառման ընթացքում Հայաստանի հետ կապված, թերևս, որևէ հռչակագրային հայտարարություն կարող է ընդունվել՝ հարաբերությունների հետագա շարունակության մասին: Սակայն, հաշվի առնելով 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո Եվրամիության հետ հարաբերություններում Հայաստանի «արձանագրած» հետընթացը, դա ևս պետք է դրական համարել: Հատկապես, որ նախօրեին Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Եվրամիության խորհրդին ուղղված առաջարկությանը՝ թույլ տալ բանակցություններ սկսել Հայաստանի և Եվրամիության միջև Շրջանակային համաձայնագրի շուրջ:

Դա, իհարկե, չի նշանակում՝ վերադարձ սեպտեմբերի 3-ով տապալված Խորը և համապարփակ Ազատ առևտրի համաձայնագրին, հատկապես, որ Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում հատուկ շեշտվում էր Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու փաստը: Այդուհանդերձ, այդ շրջանակային համաձայնագիրը ստեղծված իրավիճակում կարող է որոշակիորեն մեղմացնել ԵՏՄ-ին անդամակցության արդյունքում՝ Հայաստանում ստեղծված, մեղմ ասած, ծանր տնտեսական վիճակը՝ բնականաբար, առաջին հերթին՝ ունենալով քաղաքական հետևանքներ: Մնում է հուսալ, որ Եվրամիության հետ որոշակիորեն «թարմացվող» այս գործընթացում երկրորդ սեպտեմբերի 3 չի լինի:

 

Տեսանյութեր

Լրահոս