Մեղվի մայրակաթը՝ երիտասարդ և առողջ մնալու երաշխիք

Գիտությունը լրիվ բացահայտել է պարսամոր կաթի բուժիչ հատկությունները, այն մարդու օրգանիզմն ամրապնդող լավագույն դեղերից մեկն է, խթանում է օրգանիզմի պաշտպանական ուժերը, բարելավում նյարդային և սրտանոթային համակարգերի աշխատանքը, արյան կազմությունը (սպիտակուցներ, աղեր, էրիտրոցիտներ, հեմոգլոբին, խոլեստերին, միզաթթու), արդյունավետ բուժում է մինչև չորս տարեկան երեխաների հիվանդությունները (ախորժակի բացակայությունը` խանգարված սննդառությամբ և մարսողությամբ): Մայրական կաթն ամենահարմար և ամենաարդյունավետ դեղամիջոցն է պատանու զարգացման գործընթացում ինչ-ինչ խանգարումները կարգավորելու համար:

Այն առաջինն են օգտագործում արյուն կորցրած, ճառագայթահարված մարդկանց բուժելիս, հոգեկան, նյարդային, ներքին գեղձերի գործունեությունը կարգավորելիս, ընդհանուր և ճարպային խանգարված փոխանակությունները բուժելիս: Մարսողական համակարգի հիվանդությունները (գաստրիտ, խոցեր, ենթաստամոքսային գեղձի և լեղապարկի բորբոքումներ) հիմա կլինիկաներում բուժում են հիմնականում պարսամոր կաթի օգնությամբ:

Հրաշք կաթը բարձրացնում է մարդու կենսունակությունը, կանոնավորում արյան ճնշումը և արյունարտադրությունը, արագացնում է օրգանիզմից տարբեր թույների և ծանր մետաղների հեռացումը, իջեցնում է արյան մեջ խոլեստերինի և շաքարի քանակությունը:

Mexvi kat

Կարդացեք նաև

Բայց պարսամոր կաթի ամենակարևոր բուժիչ հատկությանն անդրադառնանք ամենավերջում: Այդ կաթն ունի մարդուն երիտասարդացնող հատկություն:

Աշխատավոր մեղուներն արտադրելով մայրական կաթ՝ դրա մեջ արտազատում են մի հորմոն, որը պատասխանատու է բջիջների վերարտադրության, դրանց անընդհատ երիտասարդացման համար: Այդ հորմոնն արհեստականորեն չի ստացվում, նրա միակ աղբյուրը պարսամոր կաթն է: Մարդու օրգանիզմում այդ հորմոնն արտադրվում է սահմանափակ քանակությամբ:

Թե ինչքան կբավարարի դա օրգանիզմին` նրան երիտասարդ պահելու համար, պայմանավորված է մարդու վարած կենսակերպով, հոգեբանական և ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, շրջակա միջավայրի աղտոտվածության աստիճանով, վնասակար սովորությունների առկայությամբ և այլ գործոններով: Ընդհանուր առմամբ, այդ հորմոնի ստացումն օրգանիզմում դադարում է 35 տարեկանին մոտ, որից հետո սկսվում է ծերացման պրոցեսը: Ծերացումը կանխարգելելու կամ դանդաղեցնելու համար մարդկանց անհրաժեշտ է ընդունել պարսամոր կաթ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՎԱՆՈ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս