Բաժիններ՝

Կանխիկ շուկայում դոլարն ու եվրոն էժանացել են

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ մայիսի 19-ին, ԱՄՆ դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 479.5 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 470 դրամը։

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի գինը նվազել է։ Ամերիկյան արժույթը գնվում է միջինը 477.6 դրամով (- 1.29 դրամ), վաճառվում 481.88 դրամով (-1.36 դրամ):

Եվրոն երեկվա համեմատ էժանացել է միջինը 7.8 դրամով. առքի միջին գինը 531.6 դրամ է, վաճառքինը՝ 542.34 դրամ։

Ռուսական ռուբլու առքի գինը երեկվա համեմատ չի փոխվել՝ 9.54 դրամ, իսկ վաճառքի գինը աննշան չափով՝ 0.02 դրամով բարձրացել է և կազմել ուղիղ 10 դրամ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս