Բուժիչ օշարակ ծիթրոնից

Բույսերի կանաչ զանգվածում թաքնված է լույսի բուժիչ ուժը։ Ծիթրոնից պատրաստված օշարակը կարգավորում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը, հեռացնում է գազերը։ Օգտակար է գլխացավի և գլխապտույտի դեպքում։

Օշարակ
Թարմ ծիթրոնը լվացեք, մանրացրեք, լցրեք զտված ջրի մեջ (1։5)։ Եփեք մինչև եռալը, քամեք, հումքը մզեք։ Ստացված թուրմի 500 մլ-ին ավելացրեք 1 կգ շաքար։ Եռացրեք 10 րոպե, նախքան կրակն անջատելը լցրեք 3 թ/գ կիտրոնի աղ։ Պահեստավորեք ապակե տարաների մեջ և զմռսեք։
Խմելուց առաջ լուծեք (1։20) ջրի մեջ։

Բույսի նկարագիրը
Ծիթրոնը (Satureja hortensis) միամյա բույս է, որի հայրենիքը Հարավային Եվրոպան և Փոքր Ասիան է։ Ծիթրոնի այլ անվանումներն են՝ ծաթրին, կորդյուն, կորթին, ղոչիխոտ, կոնտար, մարզա։ Բույսի ցողունը ճյուղավոր է, 30-45 սմ բարձրությամբ, տերևները երկարավուն են, գորշ կանաչ, ծաղիկները մանր են, բաց մանուշակագույն։ Կորթինը լայնորեն օգտագործվում է շատ ժողովուրդների ազգային խոհանոցում։ Անտիկ ժամանակներից օգտագործվում է՝ որպես դեղաբույս։ Ընդգրկված է մի շարք երկրների դեղաբանական ցանկերում, հիմնականում՝ որպես հակաբակտերիալ և որդաթափ միջոց։

Ժողովրդական բժշկությունն օգտագործում է տախիկարդիայի, գլխապտույտի, գլխացավի, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, ցիստիտի, ռինիտի, մրսածության դեպքում։ Եթերային յուղն օգտագործվում է ստամոքսի հիվանդությունների բուժման համար։

Կարդացեք նաև

Ծիթրոնից ստանում են հակասնկային ազդեցություն ունեցող կարվակռոլ նյութը։
Ըստ վերջին գիտնական հետազոտությունների՝ ծիթրոնի եթերային յուղը բարձրացնում է օգտակար չհագեցած ճրպաթթուների պարունակությունը գլխուղեղում և նվազեցնում է կենդանիների մոտ օնկոլոգիական հիվանդությունների հավանականությունը։
Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ հարգի է ծիթրոնի տերևներից պատրաստված թուրմը, որն ունի կապակցող, միզամուղ, քրտնամուղ, հականեխիչ ազդեցություն և խորհուրդ է տրվում օգտագործել աղիների բորբոքման, մարսողության խանգարումների, փսխումների դեպքում, և այլն։

Թուրմի պատրաստման եղանակը

  • 3 թ/գ մանրացրած հումքը լցրեք 400 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։ Համաձայնեցրեք բուժող բժշկի հետ։

Զգուշացում։ Հակացուցված է հղիներին։

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս