Հովհաննես Մանուկյանը՝ Սուրիկ Խաչատրյանի որդու մասին

Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության  նախարար Հովհաննես Մանուկյանից լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու հետ կապված վերջին դեպքի հետ արդարադատության համակարգը գործ չունի, դա քրեական մարմինների խնդիրն է, պետք է ճիշտ հասցեով դիմել: Հ.Մանուկյանը խորհուրդ տվեց կոնկրետ խնդրով դիմել կոնկրետ իրավապահ մարմիններին:

«Կոնկրետ գործը չեմ ուզում մեկնաբանել, բայց անպատժելիությունը վատ բան է»,- ասաց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս