Բաժիններ՝

Եվա Ռիվաս. «Պատրաստ եմ միայնակ մայր լինել»

Երգչուհի Եվա Ռիվասը վերջերս լուսանկար էր հրապարակել, որտեղ փորիկը մի քիչ կլորիկացած էր։ Ավելի վաղ նա մեկ այլ լուսանկար էր հրապարակել փոքրիկ երեխաների հետ ու մակագրել՝ «Պատրաստվում եմ»։ Այս երկու հրապարակումներն առիթ դարձան խոսակցությունների, որ Եվան հղի է։ BlogNews.am-ի հետ զրույցում սկանդալային երգչուհին ասաց, որ չի հասկանում, թե ինչու են իրեն միշտ հղիություն վերագրում։ «Երբ ես հղի լինեմ, անպայման կտեղեկացնեմ այդ մասին»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է փոքրիկների հետ լուսանկար հրապարակելուն և մակագրությանը՝ Եվան ասաց, որ ամբողջ օրն անցկացրել էր ընկերուհու երեխաների հետ։ «Ամեն դեպքում առաջիկա մի քանի տարում ես մայր եմ դառնալու։ Այսօրինակ նախապատրաստությունն ինձ չի խանգարի, որպեսզի հասկանամ՝ ինչ է նշանակում մայր լինել։ Պատասխանն արդեն ունեմ. դա շատ-շատ բարդ է։ Ինձ համար սթրեսային էր միանգամից 2 երեխայի խնամելը։) Ընդ որում՝ նրանցից մեկը 3 ամսական է»,- նկատեց երգչուհին։

Ըստ Եվայի՝ դեռ չկա այն տղամարդը, ումից ցանկանում է երեխա ունենալ։ «Այդ երջանիկին ես շատ մանրակրկիտ եմ ընտրում։ Առայժմ չի հայտնվել արժանին։ Երբ հայտնվի, նրան միանգամից զույգ կպարգևեմ»,- ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է ինքը միայնակ մայրանալու որոշում կայացնի, Եվան պատասխանեց, որ մարդու կյանքում կարող են ստեղծվել անկանխատեսելի տարբեր իրավիճակներ, սակայն դրանցից ոչ մեկը կնոջն իրավունք չի տալիս աբորտ անել կամ երեխային թողնել ճակատագրի քմահաճույքին։ «Ես պատրաստ եմ միայնակ մայր լինել։ Ես կհաղթարեմ ցանկացած փորձություն ու երեխայիս երջանիկ կդարձնեմ։ Դա դժվար է, բայց Աստված չի խոստացոել թեթև կյանք. եթե ապրելը բարդ է, ուրեմն այդպես է պետք»,- եզրափակեց Եվան։

Կարդացեք նաև

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս