Արտագաղթի «քյարը»

Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Եկամտահարկի» և «Շահութահարկի» մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի աղմկահարույց նախագիծը, որն արդեն հասցրել է ստանալ «խոպանչիներին հարկելու» օրենք անվանումը: Այս փոփոխություններով, արտագնա աշխատանքի մեկնողները պետք է եկամտահարկ մուծեն ոչ թե՝ տվյալ երկրի, այլ՝ Հայաստանի պետական բյուջե: Վերջին օրերին այս օրինագծի բավական բուռն քննարկումների ընթացքում ընդդիմադիր պատգամավորները բազմաթիվ փաստարկներ բերեցին այն մասին, որ, մի շարք խնդիրներից բացի, նման օրենքով խթանվելու է արտագաղթը: Թե ինչպիսի տեսքով, ի վերջո, կընդունվի այս օրենքը, ցույց կտա ժամանակը: Բայց հերթական անգամ ցույց է տալիս իշխանությունների վերաբերմունքն արտագաղթի նկատմամբ: Բոլորը, անգամ իշխանության ներկայացուցիչները, տարիներ շարունակ հայտարարում են, որ արտագաղթը հասել է ազգային անվտանգությանը սպառնացող մակարդակի: Բայց որևէ գործնական քայլ չձեռնարկելով արտագաղթը ծնող իրավիճակը փոխելու ուղղությամբ և, ըստ ամենայնի, դա համարելով անհնարին՝ իշխանությունները փորձում են շահել կամ, հայկական լեքսիկոնով՝ «փայ մտնել» նաև արտագաղթից:

Տեսանյութեր

Լրահոս