Բաժիններ՝

Մեսսի. «Ես շատ մոտիվացված եմ, քանի որ գիտակցում եմ, թե ինչ կարևորություն և նշանակություն ունի այս հանդիպումը մեզ համար»

Կատալոնական Բարսելոնայի և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների Լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ խաղին նախորդած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի փորձում ֆավորիտներ գտնել այս խաղում, սակայն վստահ է նրանում, որ 2 թիմերն ել եզրափակիչ դուրս գալու մեծ ցանկություն ունեն:

«Ես շատ մոտիվացված եմ և գիտակցում եմ, թե ինչ կարևորություն և նշանակություն ունի այս հանդիպումը մեզ համար: Մենք խաղալու ենք հզոր մրցակցի դեմ, որի հետ վերջին անգամ խաղացել ենք 2 տարի առաջ: Այժմ խաղադաշտ դուրս կգա լրիվ այլ թիմ, և մենք ականատես կլինենք լրիվ այլ դիմակայությանՄենք այժմ կենտրոնացած ենք միայն այս հանդիպման վրա, սակայն գիտակցում ենք, որ առջևում ևս մի շարք կարևոր հանդիպումներ ունենք»:
Մեսսին նաև նշել է,որ ինքն ու իր թիմակիցները ունեն նույն նպատակը՝որքան հնարավոր է շատ գավաթներ նվաճել թիմի համար:


Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս