Բաժիններ՝

Վթար՝ Աճառյան փողոցում. կա տուժած

Մայիսի 6-ին, ժամը 12.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ Առինջ գյուղի կամարի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի 34NV813 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Ա., ծնվ. 1949թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրին կայանված «Զիլ» մակնիշի 43LS588 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ` Ռ. Օ., ծնվ. 1960թ.):

«Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս