Բաժիններ՝

Պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ ազատությունից զրկման տեսքով խափանման միջոց կիրառելուց. Արծվիկ Մինասյան

«Խափանման միջոց ընտրելու շրջանակներում միանշանակ պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ ազատությունից զրկման տեսքով խափանման միջոց կիրառելուց: Ավելին, կարծում եմ, որ եթե մեր նախկին գործընկերոջ առողջական վիճակը վատ է, սա ամբողջությամբ հիմք է, որպեսզի այլ խափանման միջոց կիրառվի կամ անգամ նույնիսկ ձերբակալություն էլ չիրականացվի»,- 168.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի ձերբակալության մասին նման կարծիք հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ ստորագրել է Գ.Ենոքյանի խափանման միջոցը փոխելու պատգամավորական միջնորդությունը:

Ըստ Ա.Մինասյանի՝ սա իրավական պրակտիկա է, և իրավիճակը գնահատելու խնդիր է և շատ լավ միջոց կարող է լինել հետագայում նույնպես խափանման միջոցի ընտրություն կատարելիս առաջնորդվել, այնուամենայնիվ, անձի ազատության մեջ գտնվելու և քրեական հետապնդումը ավելի քաղաքակիրթ ձևով իրականացնելու քայլերով:

Հիշեցնենք, որ Գոհար Ենոքյանը երեկ ձերբակալվել է ԲՀԿ-ական գործարար Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանությունը նախապատրաստելու կասկածանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս