Բաժիններ՝

ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները Էդմոն Մարուքյանին չեն դիմել միջնորդությունը ստորագրելու համար

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը չի ստորագրել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի հանդեպ խափանման միջոցը փոխելու պատգամավորական միջնորդությունը: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ միջնորդությունը նախաձեռնած ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչներն իրեն չեն դիմել:

Ըստ Է.Մարուքյանի՝ խափանման միջոցը կալանքը պետք է բացառապես բացառիկ դեպքերում կիրառվի, ինչը մեր օրենքի պահանջն է. «Այսինքն, եթե փաստեր չկան, որ նա կխուսափի նախաքննությունից, եթե փաստեր չկան, որ նա կխանգարի նախաքննությանը, չի ներկայանա քննիչների կանչով, վկաների վրա ազդեցություն կունենա, եթե նման փաստեր չկան, խափանման միջոցը կալանք չպետք է կիրառվի: Կարող են վերցնել ստորագրություն չհեռանալու մասին, կամ կալանավորման ժամանակ կարող են գրավ կիրառել: Տվյալ դեպքում, խոսքը դեռևս գնում է ձերբակալության մասին և քննիչը կարող է հիմա ստորագրություն կիրառել ու բաց թողնել»:

Հիշեցնենք, որ Գոհար Ենոքյանը երեկ ձերբակալվել է ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանությունը նախապատրաստելու կասկածանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս