Բաժիններ՝

Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ ճիշտ չի լինի, եթե ՀՀԿ խմբակցության ղեկավարը ստորագրի ու մերժում ստանա

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի ստորագրել նախկին գործընկեր, գործարար Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու և ազատ արձակելու պատգամավորական միջնորդությունը: 168.am-ի հետ զրույցում Վ.Բաղդասարյանը տեսակետ հայտնեց, որ ստորագրելը պետք է իմաստ ունենա, նախ պետք է ճշտումներ կատարվեն՝ դա արդյունք կտա՞, թե՞ ոչ: Առավել ևս, ըստ նրա, ճիշտ չի լինի, եթե ՀՀԿ խմբակցության ղեկավարը ստորագրի ու մերժում ստանա:

«ԱԺ նախագահը շատ մանրակրկիտ զբաղվում է այս հարցով, իրավապահների հետ բանակցությունների մեջ ենք՝ պարզելու իրողությունը, որից հետո մեր դիրքորոշումը կհստակեցնենք: Վերջ ի վերջո գնահատականը պետք է տան իրավապահները: Սա առաջին դեպքը չի, այնքան ստորագրություններ են եղել, որ մերժումներ ենք ստացել: Եվ հետո, եթե մի բան անում ենք, պետք է հիմնավոր անենք: Հարցը կապված է մեկ այլ պատգամավորի հետ, կարող է մեկ այլ խնդիր առաջանալ: Մեկին օգնես, մյուսին վնասես»,- ասաց Վ.Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Գոհար Ենոքյանը երեկ ձերբակալվել է ԲՀԿ-ական գործարար Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանությունը նախապատրաստելու կասկածանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս