Բաժիններ՝

Ի՞նչ պետք է անել մինչև 30 տարեկանը, որպեսզի 50 տարեկանում ձեզ հրաշալի զգաք

Quora կայքը հարցումներ է անցկացրել 50-ն անց մարդկանց շրջանում: Նրանց հիմնականում հարցրել են, թե ինչ խորհուրդ կտան 30 տարեկաններին, որպեսզի ապագայում ամեն ինչ հրաշալի լինի: Պատասխանները շատ պարզ էին: Ձեզ ենք ներկայացնում մի քանի կանոններ 50 տարեկան հասակում ձեզ լավ զգալու համար:

1. Թողեք ծխելը. Հարցման մասնակիցներից մեկն ասել էր. «Եթե ինձ տեսնեիք հիմա, ես ձեր առջև ծնկի կիջնեի ու կխնդրեի, որ թողնեք ծխելը»: Եվ իսկապես դա և՛ թանկ է, և՛ 100%-ով բացասաբար է ազդում առողջության վրա:

2. Օգտվեք արևից պաշտպանող քսուքներից. Եթե ցանկանում եք ունենալ կնճռոտ, չոր, թեփոտ մաշկ, ապա գնացեք ծովափ և արևայրուք ընդունեք առանց քսուքի:

3. Սկսեք գումար խնայել. Սա իսկապես անհետաքրքիր խորհուրդ է, բայց իրոք անհրաժեշտ է:  30 տարեկանում մարդու մոտ գրեթե միշտ գումար է մնում, որը կարելի է խնայել: Սկսեք հենց հիմա խնայել և ժամանակի ընթացքում կարող եք կլորիկ գումար հավաքել:

Կարդացեք նաև

4. Բարեկամների հետ լավ հարաբերություններ պահպանեք. Անգամ, եթե ձեր և ձեր հարազատների հարաբերությունները լարված են, պետք է սովորել պահպանել հարաբերությունները նրանց հետ: Ընտանեկան կապերը շատ կարևոր են: Շատ կարճ ժամանակահատվածում կհասկանաք, որ նրանք ձեր միակ հարստությունն են:

5. Հավաքեք հիշողություններ, ոչ թե՝ իրեր. Դուք ձեր կյանքի փորձն եք: Շատ տխուր է արթնանալ 50 տարեկանում և հասկանալ, որ բացի նյութական իրերից, ուրիշ ոչինչ չունեք: Հիշողությունները հնարավոր չէ աղբամանը նետել, դրանք երբեք իրենց գինը չեն կորցնի:

6. Սովորեք տալ. Բարի գործեր կատարեք: Ուրիշներին տվեք այն, ինչ ձեզ է ուրախություն պատճառում: Բայց արեք դա ամբողջ հոգով և սրտով: Ի պատասխան ոչնչի մի սպասեք, այդ դեպքում ձեր սիրտն էլ սիրով կլցվի:

7. Սպորտով զբաղվեք: Դա իրոք կարևոր է. Ակտիվ կյանքով ապրեք հիմա, այդ դեպքում դուք ակտիվ կլինեք նաև 50 տարեկանում: Քաշ մի հավաքեք: Կատարեք ֆիզիկական վարժություններ:

8. Սովորեք ուրախանալ նրանով, ինչ ունեք. Երջանկությունն ավելի մեծ նշանակություն ունի, քան բառերն ու հաջողությունը: Բողոքելու փոխարեն՝ սովորեք ուրախանալ նրանով, ինչ ունեք, և ձեզ իրոք երջանիկ կզգաք:

9. Մի թողեք գործերը ապագային. Ցանկանո՞ւմ եք տուն գնել: Գի՞րք գրել: Գիտական աստիճա՞ն ստանալ կամ երկրորդ բարձրագույն կրթությո՞ւն: Փոխել մասնագիտությո՞ւնը: Սովորեք այսօր: Մի ասեք, որ դրանց մի փոքր ուշ կվերադառնաք: 30-ից հետո ժամանակն իսկապես թռչում է:

10. Հետևեք օրակարգին. Լավ քնեք. Քնեք և վեր կացեք նույն ժամին: Ազատվեք անքնությունից:

11. Հոգացեք ատամների մասին. Տարիքի հետ ատամների հետ խնդիրներն ավելի են շատանում: Բուժումն ավելի շատ ժամանակ և գումար է տանում: Այդ իսկ պատճառով պետք չէ հետաձգել բուժումը:

12. Հետաքրքրասեր եղեք. Դուրս եկեք տանից և ինչ-որ խելագար բանով զբաղվեք: Շատ լուսանկարներ արեք, ձեզ հետ տարեք մտերիմներից մեկին: Այդ հիշողությունները կջերմացնեն ձեզ:

13. Դադարեցրեք հիմար բաներ ուտել. Ամբողջ կյանքում կարող եք որքան հնարավոր է գումար վաստակել և ծախսել: Բայց առողջությունը գնել չի ստացվի: Ավելի լավ է հրաժարվեք արագ սնունդից և այլ վնասակար ուտելիքներից:

14. Տարեկան գոնե 10 լավ գրքեր կարդացեք. Ձեր ուղեղին անհրաժեշտ է անընդհատ զարգանալ, այդ պատճառով դադարեք ժամանակ վատնել վիդեոխաղերի և հեռուստացույցի վրա:

15. Սովորեք մեդիտացիա անել. Ձեզանից շատ քիչ ժամանակ կպահանջվի դրա համար, իսկ փոփոխություններն ուղղակի անհավատալի կլինեն: Կան բազմաթիվ գիտական հետազոտություններ, որոնք հաստատում են դա:

16. Որքան հնարավոր է՝ շատ ճանապարհորդեք. Ճանապարհորդությունները փոխում են մեզ: Դրանք մեր շատ հարցերին պատասխան են տալիս: Ոգեշնչում են մեզ: Օգնում են պայքարել վախերի դեմ:

17. Դադարեք համեմատել ձեզ ինչ-որ մեկի հետ. Հավատացեք, երբ 50 տարեկան լինեք, ձեր համար միևնույն կլինի, թե ինչ են մտածում ձեր մասին: Սկսեք ձեր ճանապարհը:

18. Օրագիր պահեք. Ձեր լավագույն հիշողությունների մի մասը մոռանալու եք, այդ  պատճառով, ավելի լավ է՝ գրի առեք դրանք:

19. Ձեր տեղը գտեք. Իրոք, այժմ շատ դժվար է գտնել իրական տեղն այս կյանքում:  Սակայն փորձեք անել ամեն հնարավորը, որպեսզի վերադառնալու տեղ ունենաք և ձեզ այնտեղ լավ զգաք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս