Բաժիններ՝

«Նույնիսկ Հիսուսին բոլորը չէ, որ սիրում էին, ուր մնաց՝ ինձ բոլորը սիրեն». Ժոզե Մոուրինյո

Esquire.ru կայքը ներկայացնում է «Չելսի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կյանքի կանոնները:

* * *

Կան մարդիկ, ովքեր ուրախանում են հաղթանակից հետո: Ես դրա ժամանակը չունեմ:

Միացիր իմ թիմին, և երբեք երկրորդը չես լինի:

Ես ուզում եմ փոխել ֆուտբոլի փիլիսոփայությունը: Ուրիշ նման մարզիչ աշխարհում չկա:

«Չելսին» առաջին անգլիական ակումբն է, որ սկսել է խաղալ 4-3-3 մարտավարությամբ: Իսկ հետո այդպես սկսեցին խաղալ «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը»: Այսինքն՝ իմ շնորհիվ Անգլիայում փոխվեցին խաղի մարտավարությունն ու մարզչական մեթոդները:

Ես ուզում եմ դառնալ առաջին մարզիչը, ով կհաղթի Չեմպիոնների լիգան երեք տարբեր թիմերի հետ:

Եթե ես նախընտրեի ապրել հեշտ կյանքով, ապա չէի հեռանա «Պորտուից». գեղեցիկ երկնագույն բազկաթոռ, ամեն տարի մասնակցություն Չեմպիոնների լիգայում: Աստված, նրանից հետո՝ ես:

Ինձ պետք չի ֆուտբոլիստ, ով ունենա լավ բնավորություն: Ինձ պետք է ֆուտբոլիստ, ով գնդակը կուղարկի ցանցի մեջ:

Եթե մարդիկ խոսում են իմ մասին, որպեսզի հայտնի դառնան, ապա նրանք պետք է ինձ վճարեն:

Բարեկամներս և ընկերներս կարծում են, որ մազերս սպիտակել են մշտական սթրեսի պատճառով: Բայց դա այդպես չէ. իմ հոր մազերը նույնպես շուտ են սպիտակել: Իսկ ֆուտբոլը երջանկություն է:

Ես խնդիրներ չունեմ հայտնիության հետ: Մի անգամ ես ընտանիքիս հետ գնացի «Դիսնեյլենդ», և երբ վերադարձանք, երեխաներս խնդրեցին, որ ես մյուս անգամ մնամ տանը: Դա հենց այն գինն է, որը դու վճարում ես՝ մեծ ֆուտբոլում մնալու համար:

Հիմար է այն մարդը, ով կարծում է, որ այլևս առաջընթացի կարիք չունի: Ես հիմար չեմ:

Նույնիսկ Հիսուսին բոլորը չէ, որ սիրում էին, ուր մնաց՝ ինձ բոլորը սիրեն:

 

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս