Ռիգայում կարող է տեղի ունենալ «Արևելյան գործընկերության» վերջին գագաթաժողովը. Բելառուսի ԱԳՆ

Հունգարական Magyar Hírlap թերթին տված հարցազրույցի ժամանակ Բելառուսի փոխարտգործնախարար Ելենա Կուպչինան հայտարարել է, որ Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» երկրների առաջիկա գագաթաժողովում հակառուսական թեմատիկայի զարգացումը կարող է հանգեցնել նրան, որ այն կդառնա վերջինը.

«Խոսելով Եվրոպայի մասին և նայելով քարտեզին՝ մենք պետք է մտածենք Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ընդհանուր տիրույթի մասին: Այդպես պետք է լինի քաղաքական, տնտեսական ու մշակութային իրողությունը:

Եթե մենք չգնանք այդ ճանապարհով, եթե, օրինակ, գտնվեն այնպիսի քաղաքական գործիչներ, ովքեր կցանկանան գլխավոր թեման դարձնել հակառուսական թեման, ապա հեշտությամբ կարող է տեղի ունենալ այնպես, որ դա կդառնա «Արևելյան գործընկերության» վերջին գագաթաժողովը:

Բելառուսը կցանկանար, որ Ռիգայի հանդիպումը դառնա հույսի և ոչ թե՝  հիասթափության հանդիպում: Մինսկը վարում է կանխատեսելի քաղաքականություն, մենք «Արևելյան գործընկերության» հանդեպ չենք խոստանում ավելին, քան կարելի է անել իրականում»:

Տեսանյութեր

Լրահոս