Բաժիններ՝

Կամոն իր ծառայակցին քաշել, հանել է թշնամու կրակի տակից և միայնակ կռվի է բռնվել մոտ 12 հոգանոց հրոսակախմբի հետ

Ռեժիսոր Արշակ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հակառակորդը դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ է իրականացրել: Մառախլապատ գիշերով մոտենալով մեր դիրքապահներին հակառակորդը կրակ է բացել խրամատում կանգնած մեր զինծառայողի վրա: Գնդակը դիպչելով մեր զինվորի «ազգությամբ եզդի» սաղավարտին նրան ուշաթափել է: Երկրորդ զինվորը, իրեն չկորցնելով, իր ծառայակցին քաշել, հանել է թշնամու կրակի տակից և իր մարմնով նրան պաշտպանելով միայնակ կռվի բռնվել մոտ 12 հոգանոց հրոսակախմբի հետ:

Թշնամու մեկ այլ խումբ, որ դիրքավորված է եղել մոտակա բլուրի հետևում, ականանետերով սկսել են խոչընդոտել իրենց ընկերոջը օգնության շտապող մյուս զինծառայողներին: Կամո Հովսեփյանը միայնակ շարունակել է կռվել թշնամու հետ և նրանցից մեկին նռնակով սատկացնելուց հետո ստիպել հեռանալ հետ իրենց դիրքերը:

Մարտից հետո պարզվել է, որ գնդակը խրվել է ընկերոջ սաղավարտի մեջ՝ առանց գլուխը վնասելու` ուղղակի ինքնաձիգի գնդակի հարվածից ընկերը ուշաթափված է եղել: Ինքը՝ Կամոն, ձեռքից վիրավորվել է նռնակի բեկորից, իսկ երկրորդ բեկորը խրվել է նրա բազուկի գրպանում պահված Նոր Կտակարանի մեջ: Կամոն ներկայացված է Մարտական Խաչ շքանշանի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս