Բաժիններ՝

«Հանգիստ չպետք է թողնենք կառավարության անդամներին». Արծվիկ Մինասյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում եկամտահարկի ու շահութահարկի օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը համաձայնեց ՀԱԿ-ի գործընկերների հետ ու հայտարարեց, որ օրինագծերի ներկայացման ոչ մի ընթացակարգային հարց պահպանված չէ, ԱԺ-ն չի կարողացել լսումներ կազմակերպել և այս ամենի պատասխանատվությունը կրում է աշխատակազմը, որը պարտավոր է ամբողջ գործընթացն ապահովել:

«Հիմք եք տալիս ԱԺ պատգամավորներին Սահմանադրական դատարանում վիճարկել ակտերի ընդունումը,- ասաց Ա.Մինասյանն ու կոչ արեց հարգել սեփական ընդունած օրենքները՝ հանրային քննարկում կազմակերպել,- Էլ քաղաքացիներից ինչպե՞ս ենք պահանջում հարգել օրենքը:

«Հանգիստ չպետք է թողնենք կառավարության անդամներին, քանի դեռ չեն պահպանվել օրենքները: Իսկ միգուցե սրա մեջ կա կոռուպցիոն ռի՞սկ: Բաժակ նայելու սկզբունքով քաղաքական պնդումներ անելու փոխարեն քաղաքական գնահատական պետք է տրվի»,- նշեց Մինասյանը:

Անդրադառնալով օրենքի նախագծին՝ նա տեսակետ հայտնեց, որ այն հիմնախնդիրը, որի լուծմանը պետք է միտված լիներ այս փոփոխությունը, հավուր պատշաճի նկարագրված չէ. «Խնդիրն այն է, որ հայ աշխատանքային միգրանտների մեծ մասը  ենթարկվում է ռիսկերի: ՀՀ սահմանադրական իրավունքը չի իրացվում՝ ի դեմս աշխատանքի ընտրության ազատ իրացման: Մեր քաղաքացիները լավ օրից չէ, որ մեկնում են արտագնա աշխատանքի: ԽՍՀՄ ժամանակ էլ էին գնում, բայց այն ժամանակ մեկ միասնական պետություն և օրենքներ էին: Անկախ պետության դեպքում դա ռիսկային է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս