Բաժիններ՝

«Մի անգամ, պարո՛ն Միրումյան, ես Ձեզ գովացել եմ, հիմա հետ եմ վերցնում իմ խոսքը». Հրանտ Բագրատյան

«Սա ռևոլյուցիոն փոփոխություն է հարկային համակարգում և պետք է նախապես քննարկվեր: Մի անգամ, պարո՛ն Միրումյան, ես Ձեզ գովացել եմ, հիմա հետ եմ վերցնում իմ խոսքը, որովհետև չի կարող լավ տնտեսագետը գալ պաշտպանել այս օրենքը»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում եկամտահարկի ու շահութահարկի օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Օրենքների փոփոխություններով նախատեսվում է, որ ՀՀ տարածքից դուրս աշխատող ՀՀ քաղաքացիները կարող են գրանցվել այստեղ և եկամտային հարկ վճարել 13 %-ի չափով:

Ըստ Հ.Բագրատյանի՝ ուղղակի հարկերի դիֆերենցիացիան ցանկալի չի, ՀՀ պատմության ընթացքում միայն HSBC բանկին է տրվել արտոնություն, որի արդյունքում միջազգային բանկինգը կայացավ: Պատգամավորի խոսքով՝ հարկը չի կարելի դիֆերենցել, որովհետև կա Սահմանադրություն, որի համաձայն բոլոր քաղաքացիները հավասար են: Հ.Բագրատյանը շեշտեց, որ օրենքը պետք է տանել Սահմանադրական դատարան:

Պատգամավորն անընդունելի է համարեց ըստ մասնագիտությունների արտոնություն տալը և փաստաթուղթը 100% հակասում է տնտեսագիտության կանոններին. «Ո՞վ ասեց, որ շինարարի աշատանքը ավելի քիչ պետք է հարկվի գիտնականի կամ այլ մասնագիտության աշխատանքից: Ես ինչի՞ պիտի վճարեմ շինարարին, որ գնալու է մի օլիգարխի համար աշխատի: Հետո, ստացվում է եթե Պողոսը աշխատի Ռուսաստանում, կվճարի 13%, եթե աշխատի Հայաստանում՝ 24%: Դրանից հետո Պողոսները ամեն ինչ կանեն, որ աշխատեն ՌԴ-ում: Երբևէ ձեր նախագահի հետ հավաքվել խոսե՞լ եք՝ ի՞նչ եք անում: Ամբողջ հարկային դաշտը էրոզիայի եք ենթարկում: Դա խաչաձև ասիմետրիկ սուբսիդիա է»:

Հ.Բագրատյանը նշեց, որ ՌԴ-ում հարկը 13% չի, 45% է՝ սոցհարկի հետ միասին, այսինքն՝ դա համեմատում են մի համակարգի հետ, որ 24% է սոցհարկի հետ միասին: Ըրա խոսքով՝ ԵՏՄ-ն միասնական տնտեսական տարածք է, որտեղ ռեզիդենտ ու ոչ ռեզիդենտ չի կարող լինել: Հ.Բագրատյանը ընդգծեց, որ պետությունը կառավարվում է ֆունդամենտալ օրենքով, իսկ այս փոփոխություններին որևէ տրամաբանական բացատրություն չտեսա:

«Մեր օլիգարխները, հատկապես դրսի, արդեն սկսում են հոգնացնել: Նրանք դառնում են ծանր բեռ: Երբ գալիս մոլ են կառուցում, կողքը 1000 հատ փոքր խանութ է փակվում ու դրանց հաշվին հարստանում են: Երբ օլիգարխը գալիս եկեղեցի է կառուցում, իհարկե, եկեղեցիները պետք են, բայց 6500 եկեղեցին, տարեկան ամորտիզացիան 2%, հետո ո՞վ է պահելու: Բա մի հատ գրադարան չլինի՞, որտեղ տնտեսագիտական գրքեր լինեն, ու գնանք կարդանք, ու սենց օրենքներ չբերենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս