Բաժիններ՝

«Նման օրենք բերելով կառավարությունը խոստովանում է, որ լավ վիճակ չի»

«Հայ խոպանչին, երբ գնում է աշխատելու, որոշակի ազատություն ունի: Եթե այս օրենքի կիրառումը բերելու է նրա ազատության սահմանափակումների, ես դեմ եմ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ եկամտահարկի ու շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ, որով ՀՀ տարածքից դուրս աշխատող ՀՀ քաղաքացիները կարող են գրանցվել այստեղ և եկամտային հարկ վճարել 13 %-ի չափով:

Ըստ նրա՝ ԱԺ ներկայացված օրենսդրական փոփոխությունը ԵՏՄ գործող համաձայնագրերի և ՀՀ օրենքների շրջանակներում է: Սակայն, նրա խոսքով, օրենքը բերելիս խորքային վերլուծություն չի արվել և հարկավոր է ավելի լավ հիմնավորել ու հաշվարկներ անել, օրինակ, թե ՌԴ-ում շինարարության ոլորտում ստվերն ինչքան է ու ՀՀ աշխատողները ինչ մաս են կազմում:

«Ճգնաժամային վիճակ է, նման օրենք բերելով կառավարությունը խոստովանում է, որ լավ վիճակ չի»,- նկատեց Մ.Մելքումյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս