Բաժիններ՝

«Առաջին հայացքից բարի, լավ օրենք է, բայց խոր վերլուծելիս՝ խնդիրներ կան»

«Խոսվում է մի եկամտահարկի մասին, որից ՀՀ-ն չի օգտվել, երբ իր աշխատուժը դրսում աշխատել է: Առաջին հայացքից բարի, լավ օրենք է, բայց խոր վերլուծելիս՝ խնդիրներ կան»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ եկամտահարկի ու շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ, որով ՀՀ տարածքից դուրս աշխատող ՀՀ քաղաքացիները կարող են գրանցվել այստեղ և եկամտային հարկ վճարել 13 %-ի չափով:

Ըստ նրա՝ ՀՀ-ից արտագնա աշխատանքի մեկնողների հաշվառվում չի արվում, իսկ այս օրենքի հետո կլինի հաշվառում: Մարգարյանի խոսքով՝ այս օրենքի արդյունքում միգրանտների ընտանիքները կզրկվեն սոցիալական ծրագրերից: Միաժամանակ, նրա կարծիքով, հավասար պայմաններ չի ստեղծվում տեղի աշխատողների հետ համեմատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս