Բաժիններ՝

«Արել եմ այն, ինչ պետք է անեի». Կամո Հովսեփյան

ankyun3.am-ը գրում է. Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 05:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձ: ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հայտնաբերելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջացումը, անցել են շրջանաձև պաշտպանության և մերձամարտի բռնվել նրա հետ: Հակառակորդի հերթական այդ դիվերսիոն փորձի ժամանակ մարտական դիրքերում է եղել նաև Դսեղի բնակիչ, ժամկետային զինծառայող Կամո Հովսեփյանը: Ցուցաբերած քաջության համար, որպես խրախուանք, Կամոյին եռօրյա արձակուրդ էին շնորհել: Նրա հետ այդ ընթացքում հանդիպել է նաև Անկյուն գումարած 3 ՀԸ նկարահանող խումբը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս