Բաժիններ՝

Բերդաշենի դպրոցն հիմնանորոգման կարիք ունի

Asparez.am-ը գրում է. Շիրակի մարզի Բերդաշեն համայնքի դպրոցն հիմնանորոգման կարիք ունի: Դպրոցի կտուրի մի մասը վառվել էր դեռեւս անցած տարի: Գյուղացիների խոսքով, իրենք այժմ ի վիճակի չեն նոր դպրոց կառուցել, բաց իրենց խոստացել էին վերանորոգել դպրոցը, սակայն մինչեւ այժմ որեւէ գործ չեն ձեռնարկել այդ ուղղությամբ.

-Փոքրերը` առաջին, երկրորդ դասարանի երեխաները գյուղապետարանում են դասի գնում, մեծերը` կողքի գյուղում` Ձորակերտում: Ավտոբուս են տրամադրել, կինս էլ դասատու է, բայց հեչ չեն սովորել էնտեղ գնալուն: Ձմռանն էրեխեքը շատ հաստ հագած` գնում են Ձորակերտ: Մեծ ավտոբուսն ի՞նչղ տաքացնեն, որ էրեխեքը չմրսեն: Ամբողջ ձմեռն էլ ճանապարհները փակվան, էդ ընթացքում երբեմն տունն են մնում, ի՞նչ էնեն:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս