Ռուսաստանը ցանկանում է ընդլայնել զենքի մատակարարումները Թուրքիային

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 5-8-ը Ստամբուլում մեկնարկել է պաշտպանական արդյունաբերության IDEF-2015 12-րդ միջազգային ցուցահանդեսը: Ռուսաստանն այդ ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 200 անուն սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով:

Ռուսաստանն ու Թուրքիան բանակցում են օդային բարձիկով գործող դեսանտանավերի մատակարարման շուրջ: «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը պլանավորում է ընդլայնել ռուսական սպառազինության ու ռազմական տեխնիկայի մատակարարումները Թուրքիային: Այս մասին այսօր հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության մամլո ծառայությունը:

Ընկերության պատվիրակության ղեկավար Անատոլի Աքսենովը հայտարարել է, որ այսօր Թուրքիայի շահերից ելնելով՝ իրենք իրականացնում են Թուրքիային վաճառված Ми-17 ռազմափոխադրման ինքնաթիռների սպասարկում, իսկ երկրորդ կարևոր ուղղությունը Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության հետ գիտատեխնիկական համագործակցությունն է:

Տեսանյութեր

Լրահոս